ԼՂՀ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎՈԻՄ Է ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

PanARMENIAN.Net - 17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Բնակչության բուժօգնության բարելավման նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել բնակչության անապահով խավերի բոլոր խմբերի` հաշմանդամների, զոհվածների - բազմազավակ ընտանիքների անդամների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, թոշակառուների, բռնադատվածների համար պետական երաշխավորված անվճար օգնության - ծառայությունների մասին: Ամբուլատոր բժշկական ծառայությունները, ներառյալ նա- լաբորատոր քննությունները ու հետազոտությունները, կոնսուլտացիաները - կանխարգելիչ միջոցառումները, անվճար կլինեն բոլորի համար:

Կանոնակարգվել է նա- անվճար - արտոնյալ դեղորայքային սպասարկման հարցը: Անկախ այս կամ այն սոցիալական խմբին պատկանելությունից անվճար դեղամիջոցներ են ստանում նա- որոշ հիվանդություններով /տուբերկուլյոզ, հոգեկան հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, շաքարային դիաբետ, էպիլեպսիա - այլն/ տառապող մարդիկ:

Կատարելագործվել է պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժծառայությունների մասին հաշվետվության կարգը, որն ուղղված է հանրապետության բուժհիմնարկների մասնագիտական - ֆինանսական գործունեության վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: --0--
 Ուշագրավ
---