ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ17 հուլիսի 2000 - 20:01 AMT PanARMENIAN.Net - 17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար տկն. Բենիտա Ֆերրերո-Վալդների գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման սկզբում տեղի ունեցավ առանձնազրույց Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի - ԵԱՀԿ գործող նախագահի միջ-: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման ներկա փուլին, քննարկեցին հնարավոր զարգացումներն ու դրանից բխող քայլերը: Զրուցակիցներն արժեվորեցին Հայաստանի - Ադրբեջանի նախագահների անմիջական շփումները: ԵԱՀԿ պատվիրակության կողմից առանձնանշվեց Հայաստանի - Ադրբեջանի միջ- տնտեսական ծրագրերի շուրջ համագործակցության անհրաժեշտությունը, շեշտվեց դրանց դերը` որպես փոխվստահությունն ամրացնող կար-որագույն քայլերի: Նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ - տարածաշրջանային տնտեսական համագործակցության օգտին: Տիկին Բենիտա Ֆերրերո-Վալդները ԵԱՀԿ անունից շնորհավորեց Հայաստանին` Եվրոպայի խորհրդին անդամակցելու ճանապարին ունեցած լուրջ հաջողության համար - վստահություն հայտնեց, որ Նախարարների խորհուրդը կհաստատի Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին: Նախարար Օսկանյանն իր հերթին շնորհավորեց ԵԱՀԿ գործող նախագահին` Եր-անում ԵԱՀԿ գրասենյակի պաշտոնական բացման առթիվ: --0-- Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |