Ջոն Հեֆֆերն. ԱՄՆ-ը դեռ շարունակելու է աջակցել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին 23 նոյեմբերի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին, քանի դեռ պաշտոնապես մասնակից է այդ գործընթացին: Այդ մասին, ամփոփելով հայ-թուրքական բիզնես-ֆորումի արդյունքները, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նրա խոսքով` ֆորումը կարևոր նշանակություն ունի երկու տեսակետից` բիզնեսի զարգացման և երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման: Այս կապակցությամբ դեսպանը հավելել է, որ այդ ֆորումը նաև «քաղաքական ուղերձ» ունի, քանի որ ուղղված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը: Նոյեմբերի 22-ին USAID-ի աջակցությամբ Երևանում բացվեց հայ-թուրքական բիզնես-ֆորումը: Ֆորումին մասնակցում են ավելի քան 50 գործարարներ Թուրքիայի տարբեր գավառներից (Ստամբուլ, Անկարա, Մալաթիա, Իգդիր, Կարս, Դիարբեքիր և այլն): Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեկնարկել է 2008թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների կողմից և պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011թ. օգոստոսին Հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |