ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ է ԴԻՄԵԼ 4,5 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով աշխարհի զարգացած երկրներ են դիմել Հայաստանի 4647 քաղաքացի: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ-ում Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչի օգնական Էմիլ Սահակյանը, ըստ այդ ցուցանիշի, Հայաստանը 17-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Վրաստանը գտնվում է 13-րդ տեղում (6093

մարդ), Ադրբեջանը` 27-րդ տեղում (3001 մարդ): Ցուցակը գլխավորում Ռուսաստանը` որի 27 929 քաղաքացի ցանկություն են հայտնել փախստականի կարգավիճակ ստանալ այլ երկրներում: Համաձայն աղբյուրի` փախստականի կարգավիճակ ստանալու համար հայ քաղաքացիները գերադասում են Ավստրիան եւ Սլովակիան: Այդ իմաստով «անհարմար» երկիրներ նրանք համարում են Հունգարիան, Նորվեգիան, Չեխիան եւ Կանադան:
 Ուշագրավ
---