ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑՆ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԴԵՄ ԿԼՍՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հայցադիմումը երկրում հեռահաղորդակցության ցանցի մենաշնորհատեր, հայ-հունական «ԱրմենՏել» ընկերության դեմ ՀՀ տնտեսական դատարանը կքննի 2004թ-ի հունվարի 8-ին: Այս մասին տեղեկացրել են տնտեսական դատարանից: Նշենք, որ տվյալ հայցադիմումը կապված է ԶԼՄ-ներում «ԱրմենՏել»-ի կողմից հերքում տալու մերժման հետ, որը վերաբերում է Հայաստանում հեռահաղորդակցային ծառայությունների սակագների բարձրացմանը, ինչը, նախարարության կարծիքով անօրինական է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը պահանջել էր «ԱրմենՏելից» եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել տվյալ հայտարարությունը, որն այդպես էլ չի կատարվել:
 Ուշագրավ
---