ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺՆԵՎՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ11 դեկտեմբերի 2003 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում ընթացող Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Էստոնիայի նախագահ Արնոլդ Րյույթելի եւ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հետ: Իր էստոնացի գործընկերոջ հետ Ռ. Քոչարյանը քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Այդ համատեքստում կողմերը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Էստոնիան այդ ոլորտում տարածաշրջանային առաջատարների դերին են հավակնում: Նախագահները քննարկել են նաեւ «3+3» ձեւաչափով Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցության հնարավորությունը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2004 թվականին Ա.Րյույթելի Հայաստան պաշտոնական այցի մասին: Ռ.Քոչարյանի եւ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |