ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԳԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Տաջիկստանի ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանին եւ ծառ տնկել զոհերի հիշատակի ծառուղում: Էմոմալի Ռահմոնովն այցելել է նաեւ ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
 Ուշագրավ
---