ԵԽ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՐՁՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ26 նոյեմբերի 2003 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Սթրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանի ընթացքում նոյեմբերի 25-ին որոշում է ընդունվել Հայաստանում տեղական ինքնակառավարման հետագա ժողովրդավարականության միջոցների մասին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, տվյալ փաստաթղթի դրույթներից մեկով հանձնարարվել էր քննարկել հարեւան երկրների հետ տեղական իշխանությունների մակարդակով Հայաստանի անդրսահմանային համագործակցության զարգացման հարցերով Երեւանում համաժողով կազմակերպելու հնարավորությունը: Այս կապակցությամբ դեմ հանդես եկավ Ադրբեջանի պատվիրակությունը` առաջարկելով հանել որոշումից այդ կետը: Սակայն քվեարկության արդյուքնում պատվիրակների ճնշող մեծամասնությունը մերժել է Ադրբեջանի նախաձեռնությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |