Կարեն Բեքարյան. Թուրքիան հերթական անգամ ցույց տվեց միջազգային հանրությանն իր իսկական դեմքը 26 դեկտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի ԱԺ-ում վկայում է այն մասին, որ այդ երկիրը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների օրրանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրաինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, այդ որոշումը ցույց տվեց նաև, որ շատ փորձագետների այն կարծիքը, թե Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվեց, սխալ էր: «Հակառակը, ես կասեի, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ակտիվացել է»,-ասել է փորձագետը: Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Ֆրանսիայի ԱԺ գործողությունները նախընտրական արշավի մասն են կազմում, Բեքարյանն ասել է, որ նույնիսկ եթե դա այդպես է, միևնույն է, իշխանությունները այդ քայլով ուշադրության կենտրոնում են պահում ֆրանսահայ համայնքի խնդիրները: Բացի այդ, Բեքարյանը նշել է, որ օրինագծի ընդունումը լավ առիթ էր, որ Թուրքիան հերթական անգամ ցույց տար միջազգային հանրությանը իր իսկական դեմքը: Ըստ նրա, բոլորն արդեն համոզվել են, որ թուրքական քաղաքականությունը հենվում է շանտաժի ու սպառնալիքների վրա: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |