Կարեն Բեքարյան. Նորմալ ընտրությունների անցկացումը Հայաստանում կարող է նպաստել երկրի եվրաինտեգրմանը

Կարեն Բեքարյան. Նորմալ ընտրությունների անցկացումը Հայաստանում կարող է նպաստել երկրի եվրաինտեգրմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում նորմալ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ացնկացումը 2012 և 2013թթ. կարող է նպաստել եվրաինտեգրման գործընթացի ակտիվացմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրաինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, առաջիկա ընտրությունները փորձաշրջան կհանդիսանան Հայաստանի համար եվրաինտեգրման ոլորտում:

Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացին՝ փորձագետն ասել է, որ «Արևելյան գործընկերության» համատեքստում իրավիճակը Հայաստանում կարելի է բնութագրել հետևյալ կերպ. «գործընթացն այնքան արագ չէ, որքան ցանկալի կլիներ, սակայն կայուն է»: Նա նշել է, որ իրադարձությունները զարգանում են «որքան ջանք, նույնքան ակնկալիք» բանաձևով:

4  26.12.11 - «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---