Տրայան Խրիստեա. Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգացումը կախված է թափանցիկ ընտրությունների անցկացումից![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ առաքելությունը, ԵԱՀԿ հետ համատեղ, իրականացնում է Հայաստանում թափանցիկ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման ծրագիր: Ծրագրի իրականացման համար, ԵՄ-ն ԵԱՀԿ-ին տրամադրելու է 1.7 մլն եվրո: «Ծրագրի նպատակն է ընտրության գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը, ընտրատեղամասերին համապատասխան սարքավորումների ապահովմամբ, ինչպես նաև թրենինգների և սեմինարների կազմակերպումը` ընտրողների տեղեկացվածությունը բարձրացնելու համար»,-հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության նախագահ Տրայան Խրիստեան: Այս համատեքստում Խրիստեան ընդգծել է, որ «Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես «արևելյան համագործոկցությունը», կախված է թափանցիկ ընտրությունների անցկացումից»: Անդրադառնալով գումարի բաշխմանը, Խրիստեան նկատել է, որ ԵՄ-ն իր գումարը կփոխանցի ԵԱՀԿ-ին, որն իրականացնելու է ծախսերի կառավարում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |