Կարել Հոֆստրա. Ոչ միշտ է, որ հայկական ԶԼՄ-ները ընտրություններն օբյեկտիվ են լուսաբանում![]() ![]() PanARMENIAN.Net - ԵԱՀԿ և ԵՄ համատեղ նախագծի շրջանակներում ծրագրվում է իրականացնել Հայաստանում նախընտրական գործընթացի և հենց ընտրությունների լիարժեք մոնիտորինգ: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան: «ԶԼՄ-ների մոնիտորինգի ծրագիրը մեկնարկելու է արդեն փետրվարի սկզբին, քանի որ կուսակցություններն արդեն սկսել են նախընտրական արշավը, իսկ հայկական ԶԼՄ-ները միշտ չէ, որ օբյեկտիվորեն են լուսաբանում ընտրությունները»,-ընդգծել է նա: Բացի այդ, ծրագրի կարևորագույն կետ է դառնալու ոստիկանության հետ համագործակցությունը, որի նպատակն է լինելու հասարակական կարգի հսկողությունը և ընտրողների բողոքների հիման վրա արդար հետաքննության իրականացումը: Ոստիկանության հետ համագործակցության հարցում կարևոր կլինի Հայաստանի օմբուդսմենի աշխատանքը: «Ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք բացել օմբուդսմենի 6 տարածաշրջանային գրասենյակներ և ստեղծել արագ արձագանքման խմբեր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է մեկնաբանություններին ու երաշխիքներին, ապա Հոֆստրան ընդգծել է, որ դրանք հիմնվելու են ԺՄՀԻԳ-ի նախկին հաշվետվությունների վրա: Դիվանագետի կարծիքով, դիտորդների թիվը չի գերազանցելու մի քանի հարյուրը, իսկ առաջին նախընտրական մոնիտորինգը նրանք կիրականացնեն արդեն մի քանի շաբաթից: «Մենք ծրագրում ենք անցկացնել խորհրդարանական ընտրությունների լիարժեք մոնիտորինգ` սկզբից մինչև վերջ»,-ամփոփել է Հոֆստրան: ԵՄ-ն ԵԱՀԿ-ի հետ համատեղ կհատկացնի 1.7 մլն եվրո Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան խորհրդարանական արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |