ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ25 հոկտեմբերի 2003 - 21:16 AMT PanARMENIAN.Net - 1999 թվականին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության հինգ մասնակցի նկատմամբ մեղադրող կողմը պահանջել է ցմահ բանտարկություն: Նախօրեին այդ գործի դատաքննության ժամանակ հայտարարվել է մեղադրական եզրակացությունը: Փաստաթղթում առաջարկվել է ցմահ բանտարկության դատապարտել Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, նրանց քեռի Վռամ Գալստյանին, Էդուարդ Գրիգորյանին եւ Դերենիկ Բեջանյանին: Նշենք, որ Հայաստանում մահապատժի վերացումից հետո դա բարձրագույն պատժամիջոցն է: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հինգ ահաբեկիչներ ներխուժելով Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ` սպանել էին խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, երկու փոխխոսնակներին, օպերատիվ հարցերով նախարարին եւ երեք պատգամավորների:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |