ԵՐԵՎԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցի ընթացքում մենք չենք ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ: Այդ մասին նախօրեին լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ նրանց հաջորդ այցը, հավանաբար, կնպաստի բանակցային գործընթացին: Հայաստանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ միջնորդները տարածաշրջան կժամանեն նոյեմբերի վերջին, քանի որ, եղած տվյալների համաձայն, Ադրբեջանն առայժմ պատրաստ չէ ընդունել համանախագահներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Յաապ դե Խուպ Շեֆֆերը հայտարարել էր Բաքվում, որ համանախագահների այցը նախատեսված է նոյեմբերի 8-ին:
 Ուշագրավ
---