ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԾՏՀԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ25 հոկտեմբերի 2003 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 9-րդ նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ փոխնախագահ Ռուբեն Շուգարյանը: Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Բաքվում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, արտաքին գերատեսչությունների ղեկավարները նախատեսում են քննարկել տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ՍԾՏՀԿ երկրների էներգետիկայի եւ տրանսպորտի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները: Կքննարկվեն նաեւ հարցեր, որոնք առնչվում են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների եւ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությանը: Նախատեսվում է նաեւ քննարկել ՍԾՏՀԿ շրջանակներում գյուղատնտեսական մթերքների առեւտրի թեթեւացման վերաբերյալ փաստաթղթի նախագիծը եւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ՍԾՏՀԿ անդամ են հանդիսանում 11 երկիր` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան եւ Ռումինիան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |