Սեյրան Օհանյան. Հայաստանն ու Ֆրանսիան զարգացնում են ռազմական համագործակցությունը 31 հունվարի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Հայաստանի Ֆրանսիական համալսարան: Ողջունելով պատվավոր հյուրին՝ ռեկտոր Ժոել լը Մորզելեկը հայտարարել է, որ Հայաստանի Ֆրանսիական համալսարանի համար մեծ պատիվ է ընդունել պաշտպանության նախարարին, հատկապես այն օրերին, երբ նշվում է հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը: «Մեզ համար նաև մեծ պատիվ է ընդունել մի մարդու, որը մարտնչել է հանուն Հայրենիքի»,-ասել է ռեկտորը: Ըստ նրա, հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ բուհի նպատակն է դաստիարակել «Հայաստանի լավ քաղաքացիների»: Իր հերթին նախարարը հայտարարել է, որ իր համար ևս մեծ պատիվ է հյուրընկալվել համալսարանում և նա շատ կարևոր է համարում երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: «Ես մեծապես կարևորում եմ հայ-ֆրանսիական հարաբերությունները, որը արտացոլվում է մեր ժողովրդների բազմադարյա բարեկամության, միջպետական հարաբերությունների բարձր մակարդակի մեջ, որի արդյունքում վերջերս Ֆրանսիայի Սենատում ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»,-ասել է Օհանյանը: Նա նշել է, որ զարգանում է նաև ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, մասնավորապես, կրթության ոլորտում, արդեն կա պայմանավորվածություն Ֆրանսիայի բուհերում հայ սպաների կրթության մասին: Բացի այդ, ըստ նախարարի, Ֆրանսիան նաև ռազմական կցորդ կունենա ՀՀ-ում դեսպանատանը կից այդ հարցերը համակարգելու համար: Իր ելույթում նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի ԶՈւ ստեղծման պատմությունը, և ապագայի մասին պլանները: Ռեկտորը Օհանյանին պարգևատրել է համալսարանի 10-ամյակի շքանշանով, իսկ նախարարն իր հերթին ռեկտորին` ՊՆ մեդալով` «ռազմական համագործակցության համար»: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |