ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՁԵՎԱՉԱՓՈՎ

PanARMENIAN.Net - Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցել ցանկացած ձեւաչափով` Հայաստանի հետ, կամ առանց վերջինիս, այսօր Երեւանում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումները ղարաբաղյան կարգավորման գծով չեն կարող լինել հաճախակի, մինչդեռ` «ղարաբաղյան խնդրի լուծումը պահանջում է ինտենսիվ բանակցություններ», որոնց հիմնական ձեւաչափ դեռեւս 1992 թվականից հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացը: Միեւնույն ժամանակ Ա.Ղուկասյանը ընդգծել է, որ ինչպիսն էլ լինեն ՄԽ համանախագահների նոր առաջարկները, «Լեռնային Ղարաբաղը երբեք չի հրաժարվի իր անկախոթյունից»:
 Ուշագրավ
---