ՅԱԼԹԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՆԴԻՊՄԱՆ ՉԿԱՅԱՆԱԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Այն փաստը, որ Յալթայում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում տեղի չի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնահանդիպում, չի կարելի դիտարկել որպես երկու պետությունների միջեւ հարաբերությունների սառեցում: Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է այսօր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով` նման հետեւությունը տեղին չէ` «հաշվի առնելով նախագահների լարված աշխատանքային ժամանակացույցը նման համաժողովներում»:
 Ուշագրավ
---