ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿՇԻՌ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ23 սեպտեմբերի 2003 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումների ձեւաչափը կամ կպահպանվի, կամ էլ կճգրտվի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին այսօր հայտնել է լրագրողներին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Անդրադառնալով հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությանը, մամուլի քարտուղարը նշել է, որ դա ցանկալի կլինի: Ընդսմին նա ընդգծել է, որ նման կարծիքի է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, Ա. Քոչարյանի խոսքերով, բանակցություններին Հայաստանի մասնակցությունն ավելի մեծ կշիռ եւ արդյունավետություն է հաղորդում գործընթացին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |