ԲԱՔՎՈՒՄ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւն այսօր հայտարարել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում կայացած հայ-ռուսական համատեղ զորավարժությունները «բացասաբար են ազդում Հարավային Կովկասի կայունության վրա»: «Բնական է, որ նմանատիպ զորավարժությունները ավելորդ խնդիրներ են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահ», - նշել է Վ.Գուլիեւը: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն այսօր հայտարարել է, որ «թշնամական երկրում կայացած զորավարժություններն ուղղված են Ադրբեջանի դեմ»:
 Ուշագրավ
---