ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԻՏՎԱ15 սեպտեմբերի 2003 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում հայտարարել է Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասը: Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցը Լիտվա տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսին: Այն ժամանակ Ս. Սարգսյանը Վիլնյուսում հայտարարել էր, որ Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի պետությունների հետ իր ռազմական փորձը կիսելու Լիտվայի առաջարկը: «Հարավային Կովկասի տարածաշրջանը եւ նրա կայունությունը ՆԱՏՕ-ի խնդիրներից են: Այդ պատճառով էլ Լիտվան ցանկանում է եւ կարող է միանալ այս տարածաշրջանում կայունության հասնելու ջանքերին», - այն ժամանակ Վիլնյուսում հայտարարել էր Լիտվայի պաշտպանության նախարար Լինաս Լինկյավիչյուսը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |