ԲՐԻՏԱՆԱՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է 101-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԸՍՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՆԴԵՔՍԻ

PanARMENIAN.Net - Ըստ ռազմական ներուժի ինդեքսի Հայաստանը զբաղեցնում է 101-րդ տեղը աշխարհում` զիջելով Ադրբեջանին եւ Թուրքիային: Այդ մասին են վկայում բրիտանացի վերլուծաբանների տվյալները: Ինչպես հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, վկայակոչելով «RUSI Journal»-ի հրապարակումը, Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների միացյալ թագավորական ինստիտուտն անցկացրել է աշխարհի երկրների ռազմական ներուժի համեմատական գնահատման հետազոտություն: Առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն, նրան հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը: Թուրքիան զբաղեցնում է 16-րդ տեղը, իսկ Ադրբեջտանը` 86-րդ:
 Ուշագրավ
---