ԵՐԵՎԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԻՆ` ԲԱՔՎԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽՈՉՆԴՈՏԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ16 հունվարի 2004 - 20:05 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն անպայման հանդես կգա «Cooperative Best Effort-2004» ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորմանը նվիրված Բաքվի խորհրդաժողովին հայ սպաների մասնակցությանը խոչընդոտելու կապակցությամբ, քանզի նախապատրաստական փուլում Դաշինքի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են հայ զինվորականների Ադրբեջան մեկնելու գործընթացին: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հակառակ դեպքում, նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր մասնակից-երկրների համար կմնան շատ բաց հարցեր: Հիշեցնենք, որ չնայած ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար հայ սպաների Բաքու մեկնելու բազմաթիվ փորձերին, նրանց այդպես էլ չթույլատրեցին հասնել Ադրբեջանի մայրաքաղաք: Համաձայն ՀՀ ԱԳՆ օրերս արված հայտարարությանը` Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը չեն թույատրել Ստամբուլից մեկնել Բաքու` «ադրբեջանական իշխանությունների պահանջով եւ միջամտությամբ»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |