Սերժ Սարգսյանը ՀՀԿ մասին. Մենք մեզ ամենագետ չենք համարում

Սերժ Սարգսյանը ՀՀԿ մասին. Մենք մեզ ամենագետ չենք համարում

PanARMENIAN.Net - «Գաղտնիք չէ, որ Հանրապետականին պախարակելը ոմանք դարձրել են իրենց իբր թե բարձրաշխարհիկ զրույցների, քննարկումների և գրվածքների հիմնական թեման»,- ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի նախագահը հավելել է, որ հանրապետականի կողմնակիցներն այսօր բոլոր այն մարդիկ են, ովքեր ցանկանում են երկրում ինչ-որ բան փոխել և հանուն դրա պատրաստ են օր ու գիշեր աշխատել:

«Այո՛, մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար և կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները: Այսօր Հանրապետական կուսակցությունը միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների»,-հավելել է նախագահը:

«Այս ամենը և անցած տարիների ընթացքում մեր արածը մեզ թույլ են տալիս հպարտանալ անցած ճանապարհով: Հպարտանալ ու կրկին հրավիրել բոլոր հայրենասեր ուժերին և անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը:Այս հրավերը մեր ուժերի մեջ մեր վստահության ապացույցն է, որը մեզ թույլ է տալիս ամենայն համոզվածությամբ ասել`Հանրապետական լինելը պատասխանատվություն է, Հանրապետական լինելը պատիվ է, Հանրապետական լինելը հպարտություն է: Այս զգացումներով համակված ու տոգորված Հանրապետականը դեռ շատ անելիքներ ունի, նաև այն, ինչը չհասցրեցին անել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը»,-հավելել է նախագահը և ընդգծել, որ այս ամենը թույլ է տալիս հպարտանալ կուսակցության անցած ուղիով:

13  10.03.12 - Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումար
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---