ՀՀԿ գործադիր մարմինն այսուհետ 19 անդամ կունենա

ՀՀԿ գործադիր մարմինն այսուհետ  19 անդամ կունենա

PanARMENIAN.Net - ՀՀԿ 13-րդ համագումարում որոշվել է ընդլայնել Գործադիր մարմնի կազմը՝ 14-ից հասցնելով 19-ի: Այդ մասին հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, որտեղ ընթանում է ՀՀԿ համագումարը:

Մասնավորապես, գործադիր մարմինը համալրվեց հետևյալ անդամներով՝ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյան, կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյան, պատգամավոր Հերմինե Նաղդալյան, ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյան, փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով:

Միաժամանակ որոշվել է, որ պատգամավոր Հարություն Փամբուկյանին կփոխարինի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

13  10.03.12 - Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումար
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---