ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Հինգ հայկական ընկերություններ կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) «CEBIT» միջազգային ցուցահանդեսում, որը կկայանա մարտի 17-24-ը Բեռլինում: «Ալգորիթմ-սերվիս» ՄԻԳՄԱ, «Էմ-Ջի-Այ սիստեմսը», «Ինֆորմատիկ Սոլյուշնս» եւ «Խարտիա» ընկերություններն իրենց արտադրանքը ներկայացնելու են միասնական տաղավարում: Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպիչ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերով` նախատեսված է նաեւ մի քանի այլ ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը Բեռլինում, որտեղ հայկական կողմը մտադիր է ներկայացնել երկրի ամբողջ ՏՏ արդյունաբերության ներուժը, մասնավորապես, SiliconArmenia.com եւ OpensourceArmenia.com ծրագրերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---