Հենրիկ Նավասարդյան. «Նվերի գինը չեն ասում, բայց Չինաստանի նվերի արժեքը ավելի քան 4,5 մլրդ դրամ է» 24 մարտի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ արժեն Չինաստանից Հայաստան ներկրված 249 ավտոբուսները, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ թեև նվերի գինը չեն ասում, նվերն ընդհանուր առմամբ արժե 4 մլրդ 5 հարյուր երեսուն միլիոն դրամ` ներառյալ ավտոբուսների և ավտոպահեստամասերի, ինչպես նաև`ավտոբուսների`դեպի Երևան փոխադրման վարձը: Այն հարցին, թե ամեն երթուղու սպասարկման համար քանի ավտոբուս է նախատեսվում, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ տարբեր երթուղիների համար նախատեսված է տարբեր մեքենաքանակ`կախված երթուղու երկարությունից: Միջին հաշվարկով յուրաքանչյուր երթուղում կարող է գործարկվել 10-15 ավտոբուս: Հենրիկ Նավասարդյանը հայտնել է նաև, որ մայիսի 15-ից հետո կպակասի երթուղայինների թիվը, իսկ մինչև նոյեմբեր ամսվա ավարտը կունենանք ընդհանուր երթուղին սպասարկող 1250 միկրոավտոբուս: Նրա փաստմամբ`երթուղայինի սպասարկման վճարը կմնա անփոփոխ` 100 դրամ: Հենրիկ Նավասարդյանը նաև հայտնել է, որ ընդհանուր երթուղային ցանցը կհաստատվի հաջորդ շաբաթ, կհրավիրվի մամուլի ասուլիս և այդ մասին կտրվեն տեղեկություններ: Անդրադառնալով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին,թե երթուղիների համալրումը կկարգավորի արդյոք երթուղայինների սպասարկման ինտերվալները, Հենրիկ Նավասարդյանը հավաստիացրեց, որ դրանք այսուհետ կկազմեն 8-10 րոպե: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |