ԱՆ. Եթե Ղուկասյանի կյանքին վտանգ սպառնա, մենք նրան անհապաղ կհոսպիտալացնենք 8 փետրվարի 2013 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հետազոտություններ կանցնի, որին կմասնակցեն հանրապետության գլխավոր մասնագետները, եթե, իհարկե, թեկնածուն տա իր համաձայնությունը: Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ առանձնազրույցի ժամանակ նախագահի թեկնածուն խոստացել է, որ մինչև երեկո կտեղեկացնի օրը, ժամը և այն հիվանդանոցի անունը, որտեղ ինքը կցանկանա հետազոտվել: Առանձնազրույցից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ այս հետազոտությունն անհրաժեշտ է անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Առողջապահության նախարարը նշեց, որ այս պայմաններում անհնար է լիարժեք հետազոտություններ կատարել, դրանք պետք է իրականացվեն հիվանդանոցային պայմաններում: «Սկսած հացադուլի 20-րդ օրվանից օրգանիզմում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ և մենք պարտավոր ենq ուսումնասիրել Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն ու նախագահի թեկնածուին տեղեկացնել, որ բարդությունների ժամանակ հնարավոր է լուրջ միջամտություններ կատարվեն»,- ասաց Առողջապահության նախարարը: Նա նաև հայտնեց, որ եթե անհրաժեշտություն լինի և նախագահի թեկնածուի կյանքին վտանգ սպառնա, իրենք կարող են ինքնուրույն որոշում կայացնել և Անդրիաս Ղուկասյանին անհապաղ հոսպիտալացնել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |