ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՍՈՎՈՐԵՆ ԱՄՆ-ՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելել է Վաշինգտոնի սբ.Մարիամ եկեղեցին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայ Առաքելական եկեղեցու Վաշինգտոնյան թեմի գործունեությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորվեց առաջիկայում շուրջ 8 մլն դոլար արժողությամբ նոր կառուցվելիք եկեղեցու շինարարությունը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում Ա.Բաղդասարյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացումներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր: Բացի այդ տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ «Թափանցիկ տուն» կույրերի ընկերության նախագահ Պիտեր Դեմայոյի հետ: Քննարկվեցին Հայաստանի կույրերի միավորման հետ համագործակցության խնդիրները, պայմանավորվածություն ձեռքբերվեց տեսողության խնդիրներ ունեցող հայ ուսանող երիտասարդների ԱՄՆ-ում վերապատրաստման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության խնդիրների շուրջ:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---