13 15.05.13 - ՀՀ ԱԻ նախարարությունը անցկացրեց մարտավարական վարժանք «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով Թիվ 143 դպրոցում հրդեհի սցենարով ԱԻՆ վարժանքը բարձր մակարդակով է անցկացվել 15 մայիսի 2013 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցում կազմակերպել էր «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով մարտավարական վարժանք: Նախապատրաստական աշխատանքներն իրականացվել էին ՓԾ Նոր Նորքի համայնքային բաժնի կողմից։ Վարժանքի նպատակն էր` ստեղծված իրավիճակում ստուգել հրշեջ-փրկարարների տեսական գիտելիքների, գործնական ունակությունների և հմտությունների կիրառումը, անվտանգության կանոնների պահպանումը, հրդեհաշիջման աշխատանքներին զուգընթաց մարդկանց փրկելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, դպրոցի անձնակազմի պատրաստականության մակարդակը։ Ժամը 12.30-ին տրվել է տագնապի ազդանշան, ինչից հետո դպրոցի մուտքից, 3.5 րոպեի ընթացքում տարհանվել են դպրոցի բոլոր աշակերտներն ու աշխատակազմը: Սցենարի համաձայն` թիվ 143 դպրոցի երկրորդ հարկում հրդեհ էր բռնկվել: Դպրոցում փորձել էին մարել հրդեհի օջախը, սակայն ապարդյուն։ «Կրակը» շարունակել էր տարածվել։ Պայմանական դեպքի վայր էր ժամանել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Միաժամանակ հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով շենքի երկրորդ հարկի պատուհանից դուրս են բերել «տուժածին» ու հանձնել դպրոցի բուժանձնակազմին։ «Ուսումնական տարհանումն անցկացվեց բարձր մակարդակով և ծառայեց իր նպատակին: Մեզ համար շատ կարևոր է երեխաների անվտանգությունը: Նրանք պետք է իրազեկ և պատրաստված լինեն», -ամփոփելով թիվ 143 դպրոցում կայացած վարժանքի արդյունքները` ասել է ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պավել Գյոզալյանը: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԻ նախարարությանը` նման միջոցառումներ կազմակերպելու համար: Երեխայի համար անվտանգության վարքականոններին տիրապետելը շատ կարևոր է: Կարծում եմ` վարժանքը բարեհաջող անցավ: Երեխաներն ու դպրոցի անձնակազմը արդեն որոշ չափով պատրաստված էին տարհանմանը: Հաջորդ վարժանքի ժամանակ մենք կփորձենք ավելի արագ տարհանել երեխաներին», - ասել է դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանյանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |