Ա. Այվազյան. Բաքվի եւ Երեւանի միջեւ անհնարին է Մեծ համաձայնագրի ստորագրում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից պետք չէ ինչ-որ բանի սպասել: Նույնիսկ եթե նրանք պայմանավորվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ապա նաեւ նախագահների հանդիպման համար, դժվար ինչ-որ բան փոխվի կարգավորման գործընթացում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է «Համահայկական միություն» ՀԿ-ի տնօրեն, քաղաքագիտությոն դոկտոր Արմեն Այվազյանը: «Երկուսից երեք էջ բովանդակությամբ համաձայնագիրը, որ գուցե ստորագրեն կողմերը, միեւնույնե չի իրագործվելու, քանի որ այն որոշում է միայն կարգավորման սկղբունքները, առանց մանրամասների ճշտման: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը պատկանում է այն հակամարտությունների շարքին, որում նույնիսկ ամենափոքր մանրամասը, ինչպիսին, օրինակ, կարող է լինել բլոկպոստի տեղակայումը զինված ուժերի շփման գծում 500 մետր այս կողմ կամ այն կողմ, նույնքան կարուոր է, որքան, օրինակ, ԼՂՀ կարգավիճակի որոշումը»,- հայտնել է նա:



Ըստ Արմեն Այվազյանի, նույնիսկ եթե գործը հասնի հակամարտող կողմերի` Մեծ համաձայնագրի ստորագրմանը, ապա դրա ստորագրումը անհնարին է: «Ադրբեջանը կպահանջի մաքսիմում հնարավորը, իսկ Հայաստանը եւ ԼՂՀ-ը ոչ մի զիջման չեն գնա, եւ արդյունքում համաձայնագրի ստորագրումը կբերի հայկական կողմի վրա միջազգային հանրության նոր ճնշմանը: Եվ այդ ճնշումը կշարունակի կախված մնալ մեր գլխին Դամոկլյան սրի նման»,- ընդգծել է քաղաքագետը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հայկական եւ ադրբեջանական հանրությունները դեռ պատրաստ չեն որեւէ փոխզիջումային որոշման: Եվ ինչն է կարեւոր, Այվազյանի կարծիքով, Մեծ համաձայնագրի ստորագրման դեպքում անխուսափելի է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության եւ բնակչության դիմադրությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---