Բաղրամյան 26-ում օրն անհանգիստ էր. Բողոքում էին՝ դեմ ենք մաքսային միությանը 4 սեպտեմբերի 2013 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Բաղրամյան 26-ում այսօր անհանգիստ էր: Նախագահի նստավայրի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, որվքեր դժգոհ էին երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից, թե Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, ինչպես նաև հետագայում մասնակցել ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը: Մասնակիցներից ոմանք բողոքի ակցիայի եկել էին «СССР» պաղպաղակները ձեռքում, ինչով ուզում էին ապացուցել ավելի վաղ համացանցում շատերի կողմից արտահայտված կարծիքը, թե Մաքսային միությանը միանալով Հայաստանը կրկին կվերադառնա ԽՍՀՄ ժամանակաշրջան: Բողոքի ակցիա անցկացնելու մասին ակտիվիստները պայմանավորվել էին Facebook-ի միջոցով: Նախագահի հայտարարությունից մեկ-երկու ժամ անց արդեն ստեղծվել էր «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» էջը, որը մինչև այսօրվա ակցիայի մեկնարկն արդեն հազարից ավելի անդամ ուներ: «Հայաստանը չի մտնելու Մաքսային միություն, իսկ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ և մտնել ուր ուզում է»,- ասվում էր էջի նկարագրությունում: Նախագահականի դիմացի մայթում հավաքված ակտիվիստները նախագահի հրաժարականն էին պահանջում՝ անդադար վանկարկելով «հե-ռա-ցիր, հե-ռա-ցիր»: Երիտասարդների շարքերում էր Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Ինչպես նա ասաց լրագրողներին, իրենք եկել են թողնելու հաղորդագրություն, որ «զգուշացեք, նման քայլի հանկարծ չգնաք: Թույլ չենք տալու, որ որևիցե մեկը դավաճանություն անի: Բայց եթե փորձեն Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու ավելի լուրջ քայլեր ձեռնարկել, կստանան շատ լուրջ և հուժկու հակահարված»: Սանասարյանի ու այլ ակտիվիստների գլխավորած մայթն անցնելու փորձը ձախողվեց, ավելի շուտ՝ ոստիկանների հետ բախումների դրդեց, որոնց արդյունքում Սանասարյանին ու ևս 8 հոգու ոստիկանությունը«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի* համաձայն վարչական բերման ենթարկեց: Ինչպես PanARMENIAN.Net ին ասացին ոստիկանությունում, արձանագրություններ կազմելուց հետո նրանց պետք է բաց թողնեին: Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց tert.am-ը, վարչական բերման ենթարկվածների շարքում էին նաև Վիլեն Գաբրիելյանը, Ալեն Մանուկյանը, Կարեն Հարությունյանն ու Սուրեն Սահակյանը: Բողոքի ակցիային մասնակցելու էր եկել նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից «շատ բան կարող է հայտարարել, բացի Հայաստանի Հանրապետության ստրատեգիական կողմնորոշմանը վերաբերող հարցերից»: Հայրիկյանի համոզմամբ այս դեպքում պետք է հանրաքվե կազմակերպվեր: Իսկ ընդհանուր առմամբ այսօրվա ակցիային մոտ 100 քաղաքացի էր մասնակցում, եզրափակում է Newsarmenia-ն: * «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» oրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»: Հղումներ թեմայով. Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը |