Պարտադիր կուտակայինը. Նոր օրինագծի ներկայացումն ԱԺ-ում և ուսուցիչների ցույցը ԿԳՆ դիմաց 29 ապրիլի 2014 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության աջակցությամբ կրթության և գիտության ոլորտի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 29-ին բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ ԿԳ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարարից պարտադիր կուտակայինի հարցում ենթարկվել ՀՀ բարձրագույն դատարանի որոշմանը: «Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին, և մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաև կուտակային վճարները»,- ասված էր ցույցի մասին իրազեկող հայտարարության մեջ: «Եթե այսօր դպրոցներ չկառուցենք, ապա վաղը ստիպված կլինենք բանտեր կառուցել», «Այսօր ուժով փակելով ուսուցչի բերանը՝ ուզում են փակել մի ողջ սերնդի բերան», «Մի՛ ստրկացրեք մանկավարժներին», «Հե՛տ տվեք մեր փողերը» գրություններով պաստառներ պարզած մի խումբ ուսուցիչներ ԿԳ նախարարից պահանջում էին իջնել ներքև ու պատասխանել իրենց հարցերին, գրում է Tert.am-ը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 23-ին շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, փոխանցել է ուսումնական հաստատություններին նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, ըստ որի, մինչև սեպտեմբերի 30-ը պետք է շարունակվեն կատարվել 5 տոկոս պահումներ: Այդ դիրքորոշումը հայտարարվել էր ապրիլի 3-ի ՀՀ կառավարության նիստում, ինչից հետո էլ Կրթության և գիտության նախարարությունը դրա մասին տեղեկացրել է ուսումնական հաստատություններին: «Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին»,- նշված էր ԿԳՆ պարզաբանման մեջ: «Մենք այստեղ ենք պահանջելու նախարարից կատարել ՀՀ բարձրագույն դատարանի որոշումը: Նաև պահանջում ենք առանց այն էլ ցածր աշխատավարձ ստացող մանկավարժների, գիտնականների, դասախոսների աշխատավարձերից պահումներ չանել: Մեր աշխատավարձերն առանց այն էլ չեն բավականացնում օրվա հացի խնդիր լուծելու համար: Այսօր մեր նախարարի գրչի մի հարվածով կորցրել ենք և դասաժամերը, և աշակերտներին և աղքատավարձ ենք ստանում: Հստակ խնդիր ենք դրել նախարարի առջև, եթե մեր պահանջները չկատարի, պատրաստ ենք գործադուլի»,- ասում է ցուցարարներից Օվսաննա Հարությունյանը ԿԳ նախարարության դիմաց ընթացող ակցիայի մասնակիցները սպառնում են կիսամյակների ամփոփման ու քննությունների շեմին դասադուլ հայտարարել.«Ձեր շփումը ոլորտի մասնագետների հետ սահմանափակվում է ֆեյսբուքյան պատով: Բարի եղեք իջեք, ձեր վերընտրվելու առթիվ մեր երջանկությունը հայտնենք, թողնենք, գնանք տուն»,- դիմելով Արմեն Աշոտյանին` հայտարարեցին ցուցարարները: ԿԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ու ԿԳՆ աշխատակազմի ղեկավար մոտեցել են ցուցարարներին, հորդորել բարձրանալ ու նախարարությունում հանդիպել նախարարին, սակայն 2 դեպքում էլ մերժում են ստացել: Ուսուցիչները նշել են, որ իրենք քննարկելու բան չունեն, միայն պահանջում են կասեցնել «կուտակայինի» վճարումները: Տեղեկանալով, որ նախարարն արդեն շենքում չէ, ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենք Ֆեյսբուքով տրված պատասխան չեն ուզում:Ուսուցիչները հայտարարել են, որ վաղն աշխատանքի են գնալու և սերունդ են դաստիարակելուայն արժեհամակարգով, որ նրանք են տերը այս երկրի, սակայն շարունակում են սպառնալ` դասադուլ և գործադուլ կանեն: Միևնույն ժամանակ այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ նիստում ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը։ «Սա համարում ենք առաջին քայլ` խնդիրներին ամբողջական լուծում տալու ճանապարհին», -հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, գրում է Panorama.am-ը: Ասատրյանի խոսքով, օրինագիծը մշակվել է վերջին օրերին շահագրգիռ կողմերի ու քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում: «Կառավարության նիստի ընթացքում այն հիմնական ուղերձները, որոնք ներկայացվեցին հետևյալն են` կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով ու արժանապատիվ ծերություն ապահովել մարդկանց համար: Մյուս ուղերձը, որը վարչապետի կողմից արվեց, ԱԺ-ին նոր նախագիծ ներկայացնելն էր, որով կկասեցվի տույժերի հաշվարկը», -հայտարարել է նախարարը: Նրա խոսքով, ԱԺ-ի դատին ներկայացված նախագիծը «առաջին միջանկյալ քայլ է» խնդիրների լուծման ճանապարհին: Իսկ խորհրդարանին ներկայացվող նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի 76-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 30-ից»: «Սա նշանակում է, որ Սահամանդրական դատարանի որոշումից հետո ընկած ժամանակահատվածում, քանի դեռ կասեցված էր այդ դրույթի գործողությունը, առաջարկվում է ժամկետը տեղափոխել` մինչև նոր օրենքի փաթեթ կներկայացվի: Մինչ այս ընկած ժամականահատվածի համար պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է պարտադիր կուտակային վճար չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պարտավորությունից»: Արտեմ Ասատրյանը նշել է, որ այդ գումարները, որոնք վճարվել են, մասնակիցների՝ աշխատողների հաշիվներին են, իրենց սեփականությունն են, նաև լրացուցիչ եկամուտ են բերում նրանց: «Վարչապետն, ամեն դեպքում, հակված է, որ հնարավորինս կարճ ժամկետում կարողանանք գտնել այն բոլոր հարցադրումների լուծումները, որ կան, ունենան հստակ թեկնածուներ: Աշխատանքը քննարկումներ է պահանջում, որ չունենանք լուծումներ, որոնք հարցադրումներ են առաջացնում: Այս առումով մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը»,- ասել է նա: Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը նոր օրենքով դե ֆակտո կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Այս մասին գործադիրի նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, թե այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այսպիսով, գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Այն կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ Կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Ներկայացնելով որոշումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին օրերին մանրամասն ծանոթացել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել է հանրապետության նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության գործընկերների հետ և այժմ պատրաստ է հնչեցնելու այն հիմնական 7 դրույթը, որոնք, իր կարծիքով, պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 22-ին քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը։ Գործադիրի ղեկավարի հետ քննարկմանը չի մասնակցել միայն ՀԱԿ-ը։ Հանդիպմանը ընդգծվել է քաղաքական գործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորվել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և Կառավարության բաց, անկաշկանդ գործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ գործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից: Երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և տարբեր առաջարկություններ ներկայացրել: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահարգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար: Իսկ մինչ այդ ՊԵԿ-ն արձագանքել է պարտադիր կուտակային վճարների համար նախատեսված դաշտն անջատելու մասին տեղեկությանը։ Հարցմանը, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ մինչև շաբաթվա վերջ Պետեկամուտների կոմիտեն կանջատի գործատուների կողմից ՊԵԿ-ին ներկայացվող եկամտային հարկի հաշվետվության ավտոմատ համակարգի այն դաշտը, որը նախատեսված է պարտադիր կուտակային վճարների համար և եթե իրականությանը համապատասխանում է, ապա ե՞րբ է նախատեսվում այդ գործընթացը,ՊԵԿ լրատվական ծառայությունից պատասխանել են. «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ն ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»: Հղումներ թեմայով. Նյութեր թեմայով. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |