14 26.09.15 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը պարբերական կդառնա 26 սեպտեմբերի 2015 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին որոշում է ընդունվել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երևանյան գլոբալ ֆորումին պարբերաբար բնույթ հաղորդելու մասին, տեղեկացնում է ArmenianGenocide100.org-ը: Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ Ազգային ժողովի ու ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 600 խորհրդարանական,, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, ականավոր ցեղասպանագետներ մոտ հինգ տասնյակ երկրից: Որոշման տեքստում, մասնավորապես, նշվում է, որ այն ընդունվում է՝ հաշվի առնելով ցեղասպանություն հանցագործության բազմաշերտ բնույթը, կարևորելով դրա դատապարտման, բնորոշման, դատապարտման ու հանցագործության համար պատժի կիրառման գործընթացների բազմակողմանի հիմնավորման անհրաժեշտությունը: Ընդգծվում է նաև, որ որոշումն ընդունվել է՝ ընդառաջելով 2015-ի ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված գլոբալ ֆորումի մասնակիցների` Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոչին, այն է՝շարունակել ազգային ու միջազգային մակարդակում ցեղասպանության ոճրի դեմ պայքարը խթանելու և պայքարում համախմբվելուն ուղղված ջանքերը: Հանձնաժողովը՝ վերոնշյալը հաշվի առնելով, որոշել է դիմել ՀՀ կառավարությանը՝ ապահովելու գլոբալ ֆորումի շարունակական և պարբերական բնույթը: Ֆորումի արդյունավետ կազմակերպման համար կկազմավորվի խորհուրդ՝ հասարակական հիմունքներով, և տնօրինություն՝ մշտական հիմունքներով, ֆորումի աշխատանքները համակարգելու, ֆորումն այլ միջազգային հարթակներում ներկայացնելու և ֆորումների միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հանձնաժողովը նաև կդիմի «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՝ Երևանյան գլոբալ ֆորումին կազմակերպման և անցկացման նպատակով հատուկ մշտապես գործող ծրագիր հիմնելու խնդրանքով: Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հասարակական-քաղաքական երկորդ գլոբալ ֆորումը պլանավորվում է անցկացնել 2016-ի ապրիլի 23-ին: ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սեպտեմբերի 25-26-ին Երևանում ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |