66  17.07.16 - «Սասնա ծռեր» խմբավորման զինյալների գրաված Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում. Օր 1

ՊՆ նախկին նախարար. Զինված խմբի գործողություններն ահաբեկչություն է՝ պետության դեմ

ՊՆ նախկին նախարար. Զինված խմբի գործողություններն ահաբեկչություն է՝ պետության դեմ

PanARMENIAN.Net - Մի խումբ զինված անձանց մուտքը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը գնահատում է որպես ահաբեկչություն և նշում, որ այդ տրամաբանությանը համապատասխան էլ պետք է գործել:

Հուլիսի 17-ի առավոտյան "Սասնա ծռեր" նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս եկուսը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Այսօրվա ստեղծված իրավիճակում սա ուղղված է հայության, պետության դեմ»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Ըստ Հարությունյանի՝ պատերազմական իրավիճակում, երբ ընթանում են բանակցային գործընթացներ ԼՂ հարցով, այսպիսի քայլերի դիմելը, վնաս է բոլոր կողմերից:

«Նման քայլերով թուլացնում է պետության հիմքերը և հակառակը՝ դրանով խրախուսում են պատերազմի սկսելն Ադրբեջանի կողմից: Խնդիր կա, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ գնահատի այս ամենը և չփորձի որևէ քայլի դիմել, որը կվնասի մեզ: Պետք է հասկանալ, թե սրա հետևում ինչ է կանգնած, որն առաջին հերթին ուղղված է ժողովրդին և հասարակությանը»,- ասել է նախկին նախարարը՝ հավելելով, որ պետք է թե՛ ներսում և թե՛ սահմանին ուժեղացնել անվտանգությունը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հեթին հայտարարել է, որ տեղի ունեցածը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար:

«Ծայահեղականությունը լինում է երկու տեսակի` միայն խոսքերի մեջ և գործնական: Եվ երբ այն անցնում է գործնական՝ նման վտանգավոր հարթություն՝ լրջագույն վտանգ և սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար: Սա բոլորովին նոր իրավիճակ է, երբ հայտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են զենքը ձեռքին լուծել քաղաքական հարցեր»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Մեկ այլ քաղաքագետ՝ Ալեքսանդր Մարկարովն ասել է.

«Ծավալված իրադարձությունները ահազանգ են այն բանի, որ ահանեկչությունը ցանկացած պահի կարող է վտանգել ներքին կայունությունը:

Հաշվի առնելով իրադարձությունների մասշտաբները` այս ամենը դժվար թե Հայաստանի անվտանգության համար հանդիսանա լուրջ վտանգ: Գործության ծավալները լուրջ չեն, բացակայում է օժանդակություն ու լուրջ ռեսուրսները»:

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատել է.

«Ապստամբությունը իրավունք է, բայց ես միշտ դեմ եմ եղել նման բռնի ձևերին»:

Նրա համոզմամբ՝ խնդիրները լուծելու նման ձևերը անադրյունավետ են ու դատապարտված։

«Գտնում եմ, որ ոչ արդյունավետ է նման ճանապարհը ու չի կարող բերել դրական արդյունքի։ Ցավում եմ, որ եղել է զոհ։ Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այլ մեթոդներով», -հավելել է Ալավեդյանը։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Չգիտեմ ոստիկանության մտադրության մասին, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում ոստիկանության պետը պետք է պահպանի սառնաստություն, որովհետև իրավիճակը վտանգներով է լեցուն. «Սասնա ծռեր» խումբը, որը գրավել է ոստիկանության բաժանմունը, տրամադրված է վճռական, չեն պատրաստվում հարձակման դեպքում ընկրկել»:

Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շենքը գրավողները նախաձեռնության անդամներ են. նրանք պահանջում են ազատ արձակել շաբաթներ առաջ ձերբակալված նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանին:

Կարդացեք նաև՝ Փաշինյան. Զինված անձինք պահանջում են Սարգսյանի հրաժարականը, փոխոստիկանապետը պատանդ է վերցված

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---