«Արտույտների ագարակը» կբացի «Ոսկե ծիրան» IV միջազգային կինոփառատոնը 8 հունիսի 2007 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Իտալացի կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանի եղբայրների` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը կբացի «Ոսկե ծիրան» IV միջազգային կինոփառատոնը, որը կանցնի Երեւանում հուլիսի 9-14-ը: Այդ մասին Երեւանում հայտարարել է կինոփառատոնի հիմնադիր եւ տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքերով, պրեմիերային կժամանեն Տավիանի եղբայրները, սցենարի հեղինակ, հայկական ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանը եւ գլխավոր դերակատարներ կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանն ու ֆրանսիացի դերասան Չեկի Կարիոն, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:Ֆիլմը պատմում է Արեւմտյան Հայաստանում ապրած եւ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայկական ընտանիքի մասին: Կինոֆիլմը հանդիսանում է Իտալիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրանքը, դրա բյուջեն կազմում է 9,7 մլն. եվրո: Փառատոնի բացումը ինչպես միշտ կսկսվի Երեւանի Շարլ Ազնավուրի անվ. հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, ծիրանի օրհնման արարողությունից: «Ոսկե ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը անցել է Երեւանում 2004 թվականի հունիսի 30-հուլիսի 4-ը: Ներկա դրությամբ փառատոնը հանդիսանում է տարածաշրջանի առավել պատվավոր փառատոններից մեկը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |