Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի երիտասարդությանը տոլերանտության եւ համբերության են ուսուցում14 մարտի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ British Council հայկական բաժինը, «Ապագան քեզ է պատկանում» հասարակական կազմակերպությունը եւ LoFT (Leap of Faith Together) ծրագրի հայկական թիմն անցկացնում են «Եկե'ք միասին ապրենք» ծրագիրը: Այսօր Երեւանում կայացել է «Ճանաչում ենք մեզ» ծրագրի հայկական մասի շնորհանդեսը:Ծրագրին մասնակցում են 5 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուելսի եւ Իսրայելի ուսանողներ: Յուրաքանչյուր երկրից ընտրվել են 8 մասնակիցներ, որոնք 2008է. հոկտեմբերին եւ 2009թ. փետրվարին զանազան երիտասարդական, սոցիալական եւ հասարակական ծրագրեր են մշակել ու անցկացրել: Հայաստանում անցկացվող «Ճանաչում ենք մեզ» ծրագիրը սեփական երկրի պատմության, մշակույթի, ավանդույթների ուսումնասիրման միջոցով ինքնաճանաչման հնարավորություն է տալիս: Ծրագրի հիմնական նպատակը երիտասադրության շրջանում տոլերանտությունն ու համբերությունը զարգացնելն են: «Ճանաչում ենք մեզ» ծրագրի շրջանակներում Երեւանի տարբեր թանգարաններում ուսանողների համար Հայաստանի մարզերի մասին երկօրյա դասընթացներ են անցկացվել: Դասընթացները վարել են LoFT թիմի անդամները: «Եկե'ք միասին ապրենք» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նախագծին մասնակցող 5 երկրների այցելություններ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |