Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններում ընտրվել են քաղաքապետի երեք տեղակալներ 6 հուլիսի 2009 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ավագանու խորհուրդն արտահերթ նիստ է գումարել, որում քննարկվել են մայրաքաղաքի 2009-ի բյուջեին, Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքին, քաղաքապետարանի եւ 12 վարչական շրջանների հաստիքացուցակների հաստատմանը, Երեւանի տեղակալների նշանակմանը վերաբերող հարցեր: Ինչպես հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայրաքաղաքի 2009-ի բյուջեն ընդունվել է` հիմք ընդունելով նախկին թաղային համայնքների բյուջեները: Հաստատվել են նաեւ նախկին թաղային համայնքների ավագանիների կողմից տարեսկզբին սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը:Համաձայն թաղապետարանի նոր կառուցվածքի` Երեւանի քաղաքապետն ունի 3 տեղակալ: Առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Տարոն Մարգարյանը, մյուս երկու տեղակալների պաշտոններում նշանակվել են Կամո Արեյանը եւ Վանո Վարդանյանը: Ավագանին վերահաստատել է ինքնակամ կառույցների օրինականացման գործող կարգը: Սահմանվել են նաեւ մայրաքաղաքի քաղաքային նշանակության գովազդային եւ քաղաքաշինական գոտիները: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի Ավագանու խորհրդի խմբակցություններին եւ հանձնաժողովներին, Երեւանի քաղաքապետի խոսքերով, այդ հարցը քննարկվելու է ավագանու հերթական` սեպտեմբերին գումարվելիք նստաշրջանում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |