Կաթողիկոս Արամ Առաջինը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներին

PanARMENIAN.Net - Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման առնչությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի եւ Իրանի նախագահներին, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքներին:



Հուլիսի 16-ին Անթիլիասի (Արամ Առաջինի նստավայրը ) Մայր տաճարում զոհվածների հոգեհանգստի պատարագ էր մատուցվել: Կիլիկիայի Կաթողիկոսարանի պատվիրակությունն Արամ Առաջինի ցավակցությունը փոխանցել էր Լիբանանում Իրանի դեսպանությանը, հաղորդում է Կիլիկիայի Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---