Լեռնային Ղարաբաղը բուն հայկական տարածք է

PanARMENIAN.Net - 996 թվականի մայիսից ԼՂՀ Քաշաթաղի շրջանում գործում է երկրագիտական թանգարան, որտեղ պահվում են Քուռ-արաքսյան ցածրավայրի մշակույթի եզակի ցուցանմուշները: Ինչպես լրագրողներին հայտարարել է թանգարանի տնօրեն Լիվերա Հովհաննիսյանը, թանգարանի ստեղծման հիմնական նպատակը միջազգային հանրությանն այն փաստի ներկայացումն ու ապացուցումն է, որ Լեռնային Ղարբաղը բուն հայկական տարածք է: «Այդ տարածքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնք արդեն 5000 տարեկան են, բազմաթիվ կավե ամաններ, կենցաղային իրեր: Այդ ամենը ուսումնասիրության հարուստ նյութ է տալիս», - հաղորդել է թանգարանի տնօրենը:



Քաշաթաղի շրջանի երկրագիտության թանգարանի շենքում նաեւ բացվել է դահլիճ, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ շրջանի վերաբնակեցման գործընթացին: Բացի դրանից, թանգարանում գործում է Փառքի դահլիճ, որտեղ ցուցադրվում են Արցախի ազգային-ազատագրական պատերազմի հերոսների մասին պատմող լուսանկարներ եւ նյութեր, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Քաշաթաղից:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---