Էջմիածնում հոգեհանգստյան արարողություն է կատարվում ավիավթարի հետեւանքով զոհվածների հոգիների խաղաղության համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հոգիների խաղաղության համար, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը : Արարողության ընթացքումներկաներին իր ցավակցական խոսքնէ ուղղել ՎեհափառՀայրապետը:



Հայոց Հայրապետընաեւիր ցավակցությունն ու սիրտակցությունըհայտնեցզոհվածների բոլորհարազատներին, Իրանի եւ Վրաստանի իշխանություններին եւ ժողովուրդներին` աղոթելով, որ Տերը խաղաղության մեջ հանգստություն եւ երանություն պարգեւի հանգուցյալների հոգիներին եւ Սուրբ Հոգու շնորհներով մխիթարի եւ սփոփի սգակիր բոլոր սրտերը:



Հոգեհանգստին մասնակցում էինՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, Մայր Աթոռի միաբաններ, զոհվածների հարազատներ:



Արարողությանը ներկա չէր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը գտնվում է Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով: Նախօերին տեղի է ունեցել Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը, այսօր կայանալու է ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:



Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ: Զոհվածների թվում 36 հայ կա, այդ թվում Հայաստանի հինգ քաղաքացիներ: Այսօր նրանց աճյուններով սափորները կտեղափոխվեն Երեւան հատուկ չվերթով, որով Իրան էին մեկնել զոհվածների հարազատները:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---