Հայաստանի գաղութներից մեկի կալանավորին մեկ ամիս ժամկետով արձակուրդ է տրամադրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն կարճատեւ մեկնման իրավունք կտրամադրի կալանավոր Անդրանիկ Վարդանյանին` խոտհունձը եւ բերքահավաքը կազմակերպելու նպատակով:



Հաշվի առնելով Ա.Վարդանյանի ընտանիքի սոցիալական ծանր պայմանները, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական վարչությունը նրան կտրամադրի կարճատեւ մեկնման իրավունք, ինչը, կբարելավի ինչպես նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, այնպես էլ բարենպաստ ազդեցություն կունենա նրա բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:



Անդրանիկ Վարդանյանը 2006 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամանակով: Դատապարտյալի խնամքին են ընտանիքի չորս անդամները` երկրորդ կարգի հաշմանդամ հայրը, կինը, որը չի աշխատում, եւ երկու անչափահաս երեխաները` 14 եւ 13 տարեկան, ովքեր բնակվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում` սոցիալական ծանր պայմաններում, ասվում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---