Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ համար թմրադեղերի դեմ պայքարի ոլորտի կադրերի պատրաստմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի հակաթմրադեղային կառույցների մասնագետները կմասնակցեն ՀԱՊԿ համար թմրադեղերի դեմ պայքարի ոլորտի կադրերի պատրաստմանը, որոնք կքննարկվեն Մինսկում, երկուշաբթի օրը «Ինտերֆաքս-Զապադ» գործակալությանն է հաղորդել Բելառուսի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Սվետլանա Բորովսկայան:



«Օգոստոսի 25-ին Մինսկում կանցնի ՀԱՊԿ անդամ պետությունների թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգման խորհրդի (ԹՀՄՀԽ) կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի նիստը»,- հաղորդել է Բորովսկայան:



Վարչության պետը ճշտել է, որ նիստին կմասնակցեն նաեւ Թաջիկստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի հակաթմրադեղային ազգային կառույցների մասնագետները:



«Մինսկում ծրագրվում է հաստատել ՀԱՊԿ անդամ պետությունների ԹՀՄՀԽ աշխատակիցների պատրաստման կրթական ծրագրի վերջնական նախագիծը, որը մշակվել է Ռուսաստանի Թմրադեղերի շրջանառության հսկողության դաշնային ծառայությունը»,- ասել է Բորովսկայան:



Բացի դրանից, կդիտարկվեն ԹՀՄՀԽ աշխատանքի արդյունքներն ընթացիկ տարում եւ կմշակվի միջոցառումների հիմնական ծրագիրը 2010թ. համար, նշել է Բորովսկայան:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---