«ԱրմենՏելը» ծրագրում է անկախ հասարակական ընդունարաններ բացել

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը ծրագրում է անկախ հասարակական ընդունարան բացել, որտեղ ընկերության աշխատակիցները կկարողանան հանդիպել հաճախորդների հետ, որոնք որոշակի բողոքներ ունեն սպասարկման առնչությամբ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը:



«Ընդունարանները գործելու են ընկերության կենտրոնակայանում, եւ որոշակի օրերին ու ժամերին աշխատակիցները հանրության ներկայացուցիչների ներկայությամբ դիտարկելու են բաժանորդների բողոքներն ու առաջարկները»,- ասել է Բուրաստան Մովսիսյանը` ավելացնելով, որ հետագայում ընկերությունը ծրագրում է ավելացնել հասարակական ընդունարանների թիվը: Նրա խոսքով, ընկերությունը սկսել է լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել հաճախորդների բողոքների հետ ավելի խորը ծանոթանալու համար:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---