Հայաստանի նախագահը ցավակցություն է հղել Ռոբերտ Սահակյանցի ընտանիքին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցություն է հղել հայտնի հայ մուլտիպլիկատոր եւ ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա անվանի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցի մահվան լուրը: Նա հայ մուլտիպլիկացիայի անվիճելի առաջատարն էր եւ հայ նորագույն մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը: Բարձրաճաշակ արվեստագետի եւ հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացու նրա նկարագիրը տպավորիչ էր եւ օրինակելի: Նրա ստեղծած մուլտֆիլմերն ունեն ընդգծված ազգային բնութագիր, միաժամանակ հասկանալի ու սիրելի են բոլորին` անկախ ազգային պատկանելությունից եւ տարիքից: Այս անփոխարինելի կորստի պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Ռոբերտ Սահակյանցի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- իր ուղերձում նշել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---