«ԱրմենՏել»-ը համագործակցություն է սկսում «Հույս եւ օգնություն» ՈԿԿ-ի հետ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) համագործակցություն է սկսում «Հույս եւ օգնություն» ՈԿԿ-ի հետ, որը գործում է Հայաստանում 1998թ. ի վեր եւ սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն է ցուցաբերում բնակչությանը: Հայաստանում գործող առաջին թեժ գիծը` 080 080 801, որ գործարկվել է «Հույս եւ օգնություն» ՈԿԿ-ի կողմից, գործում է Հայաստանում 2003թ. ի վեր:



Կողմերի համագործակցությունը սպասարկման ու սոցիալական ոլորտներում թույլ կտա «Հույս եւ օգնություն» կազմակերպությանը հետագայում եւս անհրաժեշտ օգնություն ցույց տալ քաղաքացիներին բնակչության իրազեկման բարձրացման եւ գործնական ծրագրերի իրագործման միջոցով:



«Մեր ընկերությունն առանձնապես կարեւորում է համագործակցությունն այն կազմակերպությունների հետ, որոնք բարձրացնում են հանրության իրազեկությունը մարդու իրավունքների մասին եւ նպաստում են դրանց պահպանմանը»,-ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ընկերությանն հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---