Ռուսական եւ վրացական փորձագետները քննադատել են «Փառքի հուշարձանի» պայթեցումը

PanARMENIAN.Net - «Փառքի հուշարձանի» ոչնչացումով վրացական իշխանությունները փորձում են ջնջել մեր օրերի ընդհանուր պատմության հետքերը: Այդ մասին Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամրջի ընթացքում ասել է Համագործակցության եւ ժողովրդավարության ինստիտուտի փարիզյան բաժնի ղեկավար Նատալյա Նարոչնիցկայան:



ՌԴ-ն Պետդումայի հասարակական միավորումների եւ կրոնական կազմակերպությունների գործերով կոմիտեի տեղակալ սերգեյ Մարկովը անվանել է այդ ակցիան բարբարոսական եւ ընդգծել է եվրոպական կառույցներում վրացական իշխանությունների «բարբարոսական վարվելակերպի» հարցի բարձրացման անհրաժեշտությունը:



Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պետեր Մամրաձեն հայտարարել է, որ Քութայիսիի հուշարձանը կվերականգնվի, եւ դրա հետ մեկ տեղ մատուռ կկառուցվի այդ բարբարոսական ակտի զոհերի հիշատակին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---