Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ

PanARMENIAN.Net - Վարչապետ�Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւավորման աշխատանքները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները: Ծրագիրը ֆինանսավորվում է KfW բանկի եւ համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ ծրագիրը դրական է գնահատվում ոչ միայն կառավարության, այլեւ համայնքների ղեկավարների կողմից, քանի որ ուղղված է համայնքների զարգացմանն ու կարող է արդյունավետ իրականացվել միայն նրանց մասնակցությամբ: «Մենք այս ծրագիրը դիտարկում ենք ոչ միայն որպես բնապահպանական, այլեւ համայնքների զարգացման նախաձեռնություն: Բնապահպանական խնդիրների լուծման այս փորձը տարածելու ենք նաեւ այլ համայնքների վրա», նշել է վարչապետը:

Անդրադառնալով «Արփի լիճ» հատուկ պահպանվող տարածքի ճանապարհաշինարարական աշխատանքներին` վարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանին հանձնարարականներ է տվել` ներկայացնել առաջարկություններ տվյալ տարածքի ճանապարհաշինության վերաբերյալ, որոնք կօժանդակեն ծրագրի իրականացմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---