Հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Աթոռի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը

Հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Աթոռի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը:

Դիվանատան նորամուտի արարողությանը հաջորդեց Էջմիածնի Հայորդյաց տան սաների ներկայացրած գեղարվեստական ծրագիրը, որից հետո Հայակական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրեց Նազարյան ամուսիններին` նշելով, որ 400 տարվա պատմություն ունեցող Նազարյանների ընտանիքն այսօր էլ ի դեմս Նազար եւ Արտեմիս Նազարյանների շարունակում է ընտանեկան բարի ավանդույթը` իրենց բարեգործություններով զորակցելով Հայ Առաքելական Եկեղեցուն, Մայր Հայրենիքին եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներին:

Այնուհետև մեծարյալներին իր օրհնությունը եւ գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով Նազարյան ընտանիքի բարեգործ ոգուն և հայրենաշեն ձեռնարկներին: Նորին Սրբությունը նաև ընդգծեց նորակառույց Դիվանատան կարևոր նշանակությանը Մայր Աթոռի աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց շենքը նախագծած ամերիկաբնակ ճարտարապետ Արմանդ Ավագյանին, “Հորիզոն 95” շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանին եւ Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներին:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---