Երևանում կկայանա ծերանոցներում ապրող կանանց նվիրված համերգ

Երևանում կկայանա ծերանոցներում ապրող կանանց նվիրված համերգ

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան և ի նշանավորումն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև համագործակցության մեկնարկի: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ մամլո ծառայությունից, համերգին ներկա գտնվելու էին հրավիրվել Հայաստանի մի քանի ծերանոցներում ապրող կանայք, որոնք առավել կարիք ունեն ուշադրության: Տարեցների տեղափոխման հետ կապված ծախսը ևս հոգացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

"Տարեցները պետք է շրջապատված լինեն հոգատարությամբ: Այսօր մենք ցանկացել ենք մեծարել և հաճելի պահեր պարգևել այս կանանց, որոնք բախտի քմահաճույքով զրկված են ընտանիքի ջերմությունից և կարիք ունեն ավելի մեծ ուշադրության: Հուսով եմ, որ նվագախմբի կատարումները նրանց դուր կգան և նրանք հատուկ ջերմությամբ կհիշեն այս տոնական օրը",-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Որպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, աջակցությունը մշակույթին շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակելու իրենց գործունեությունը և հաճելի պահեր պարգևելու հանդիսատեսին: Ընկերությունն իր վրա է վերցրել խմբի երաժիշտների աշխատավարձերի վճարումը մեկ տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---